News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը դեռ փոքր տարիքում միշտ առաջինն է եղել իր հասակակիցների հետ խաղերում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հռիփսիմե Խուրշուդյանը, որն այսօր՝ մայիսի 29-ին Հյուսիսային պողոտայում մասնակցում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային:

«Միշտ առաջին տեղում եմ եղել։ Ես մուլտեր էի շատ սիրում, նստած նայում էի, քույրս գալիս, ասում էր՝ արի, հաղթողին են ման գալիս։ Ես որ թիմից որ լինում էի, մյուս թիմը հաղթում էր»,– պատմեց Հռիփսիմե Խուրշուդյանը։

Նրա խոսքով, իրեն փոքր հասակում ընտանիքի անդամները ասել են, որ սպորտով պետք է զբաղվի, ինքն էլ դեմ չի եղել։ 11 տարեկանում քրոջ օգնությամբ ընտրել է ծանրորդի մասնագիտությունը։

«Միշտ որ մամայի հետ հեռուստացույց էի նայում, մամային ասում էի՝ ոնց են տեսնես էս մարդիկ հայտնվում հեռուստացույցում, տեսնես կլինի , որ մի օր ես էլ հայտնվեմ այնտեղ, ու եղավ»,– ասաց նա։

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ կվաճառեն  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիան ուղեկցվում է բացօթյա համերգով, որի առաջին հատվածը նախատեսված է մանուկների համար: Բարեգործական ակցիայի այցելուներին սպասում են նվերներ եւ անակնկալներ, երեխաների համար կկազմակերպվեն խաղեր, նրանց կզվարճացնեն մուլտֆիլմերի հերոսները:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ