News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թող Արցախցի մանուկը միշտ ժպտա, խաղաղ ու անհոգ մանկություն ունենա: Այս մասին  այսօր՝ մայիսի 29-ին, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոսյանը, որը  Հյուսիսային պողոտայում մասնակցում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային:

«Հայ մանուկներին մաղթում եմ անհոգ եւ երջանիկ մանկություն: Ուզում եմ, որ Ղարաբաղցի մանուկը թող միշտ տեսնի, որ իր ծնողների աչքերին փայլ կա, դեմքին ժպիտ: Այսօր մեր երեխաներով, պատանիներով հպարտանալ կարելի է: Հավատացեք, ինչքան աշխարհով պտտվում եք, այնքան արժեւորում ենք մեր սերնդին:Մենք պարտավոր ենք մեր երեխաների մեջ բարիություն,  հայրենասիրություն  սերմանել»,-ասաց նա:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ կվաճառեն  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիան ուղեկցվում է բացօթյա համերգով, որի առաջին հատվածը նախատեսված է մանուկների համար: Բարեգործական ակցիայի այցելուներին սպասում են նվերներ եւ անակնկալներ, երեխաների համար կկազմակերպվեն խաղեր, նրանց կզվարճացնեն մուլտֆիլմերի հերոսները:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ