News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանըդպրոցում գերազանց է սովորել, երկուսներ ստացել միայն վարքի համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին NEWS.am-ին ասաց Վահրամ Բաղդասարյանը, որն իր որդու հետ Հյուսիսային պողոտայում մասնակցում էր NEWS.am-ի բարեգործական ամենամյա ակցիային։  

«Իմը միայն երկուսներ եւ հինգեր էին, երկուսները՝ վարքի համար, գերազանց էի սովորում։ Փոքր ժամանակից ասել եմ, որ մաթեմատիկոս եմ դառնալու։ Չեմ ասել տանկիստ կամ ուրիշ բան, հենց մաթեմատիկոս ու այդպես էլ եղավ»,– ասաց Վահրամ Բաղդասարյանը։ 

Վահրամ Բաղդասարյանն իր մանկությունից հիշեց 13 կոպեկանոց պաղպաղակները։

«13 կոպեկանոց պաղպաղակները ամբողջությամբ սառույց էին, բայց մենք ուտում էինք, ծնողներն ել նշում էին, որ առողջության համար վատ է»,– ասաց նա։

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ իր կարծիքով, երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում բավարար մակարդակի վրա է։ Սոցիալապես անապահով երեխաների առկայությունը, նրա խոսքով, բխում է ընդհանուր սոցիալական վիճակից։ 
Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիան ուղեկցվում է բացօթյա համերգով, որի առաջին հատվածը նախատեսված է մանուկների համար: Բարեգործական ակցիայի այցելուներին սպասում են նվերներ եւ անակնկալներ, երեխաների համար կկազմակերպվեն խաղեր, նրանց կզվարճացնեն մուլտֆիլմերի հերոսները:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ