News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր երեխաների մանկությունն ավելի գունեղ է, քան մեր մանկությունն է եղել: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, Հյուսիսային պողոտայում նշեց NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային մասնակցող դերասան Գրիգոր Դանիելյանը։

Սակայն, դերասանը հայ ծնողներին խորհուրդ է տալիս թույլ չտալ երեխաներին բջջային հեռախոսներով եւ համակարգիչներով  շատ զբաղվել, փոխարենն ընկերների հետ ավելի շատ բակային խաղեր խաղալ:

«Մենք ավելի գորշ գույների մեջ ենք մանկություն տեսել, բայց մեր մանկությունն ավելի հետաքրքիր է եղել, մենք «Կլաս», «Հալամոլա» էինք խաղում, բայց մեր մանուկներն հիմա չեն խաղում այդպիսի խաղեր:

Այսօրվա մանուկներն ավելի  գունավոր ու լավ մանկություն ունեն, որ մի քիչ էլ հեռախոսներով ինտերնետի մեջ էիչ մտնեն` ավելի լավ կլինի»,-ասաց նա: 
Նա ողջունեց  NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիայի մասնակիցներին` նշելով, որ շատ կարեւոր է օգնել կարիքավոր երեխաներին:

Դերասան Գարիկ Սեփխանյանն էլ մեզ հետ զրույցում երեխաներին մաղթեց երջանիկ մանկություն` խաղաղ երկնքի տակ. «Մեր մանկությունը դժվար ժամանակաշրջանում է եղել, այդ ժամանակ մի քիչ անհասկանալի հասկացողություն էր հունիսի 1 ասվածը: Երեխաների համար սա շատ կարեւոր տոն է եւ ուրախ եմ, որ տոնում ենք այն եւ երեխաներին երջանիկ օր պարգեւում: Մեր երեխաները թող անհոգ, առողջ լինեն, լավ երկրում ապրեն ու մեծանան խաղաղ երկնքի տակ: Այս միջոցառումը շատ լավ նախաձեռնություն է, ողջունում եմ, թող հաճախ կազմակերպվի եւ օգնենք երեխաներին»:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիան ուղեկցվում է բացօթյա համերգով, որի առաջին հատվածը նախատեսված է մանուկների համար: Բարեգործական ակցիայի այցելուներին սպասում են նվերներ եւ անակնկալներ, երեխաների համար կազմակերպվել են խաղեր, նրանց զվարճացնում են մուլտֆիլմերի հերոսները:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

Տպել
Ամենաշատ