News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թող խաղաղություն լինի եւ բոլոր երեխաները միշտ ժպտան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ոստիկանության «Հրեշտակների» 4-րդ գումարտակի սպա Գեղամ Խաչատրյանը, ով իր որդու, ոստիկանների հետ  Հյուսիսային պողոտայում մասնակցում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային։ 

«Թող խաղաղություն լինի ու բոլոր երեխաները միշտ ժպտան, անհոգ մանկություն ունենան։ Գլուխ եմ խոնարհում բոլոր այն հերոսների առջեւ, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի համար... Փառք ու պատիվ հայ զինվորներին ու նրանց ընտանիքներին։ Ապրիլյան օրերին ես էլ եմ եղել Արցախում, շատ լավ հասկանում եմ սահմանը պաշտպանող մեր տղաներին»,–ասաց Գեղամ Խաչատրյանը։

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ