News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շատ մեծահասակներ չունեն պայքարի այն ուժը, հավատը, որն ունեն Արցախում, սահմանին ապրող մանուկները։ Այս մասին ասաց Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի, Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը, որը նույնպես միացել է NEWS.am-ի բարեգործական ակցիային։

«Այս տարի հունիսի 1-ի խորհուրդը, ինչպես ցանկացած տոն, այլեւս ապրիլից հետո յուրահատուկ խորհուրդ ունի։ Մաղթանքս հատկապես Արցախի բալիկներին է ավելի շատ ուղղված. մշտապես խաղաղ երկինք լինի, ոչ մի մանուկ չզգա ծնողի, հարազատի կորուստը, բոլորին խաղաղություն լինի, բոլորի աչքերում միայն երջանկություն։ Պայքարի այն ուժը, հավատը, որն ունեն Արցախում, սահմանին ապրող բալիկները, շատ մեծահասակներ չունեն։ Այս տարվա բոլոր մաղթանքները հենց Արցախի մանուկներինն են»,- ասաց Քրիստինե Մելքոնյանը։

Հաղորդավարուհու խոսքով, արցախցի մանուկները բացի նյութական խնդիրներից ունեն հոգեբանական աջակցության, միասնության կարիք։ 
Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

Տպել
Ամենաշատ