News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հունիսի 1-ը թե մեծերի, թե փոքրերի համար տավա ամենաուրախ օրերից մեկն է: Այս մասին այսօր` մայիսի 29-ին,  Հյուսիսային պողոտայում ասաց դերասան Բեն Ավետիսյանը, որը մասնակցում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային.  

«Հունիսի 1-ը եւ երեխաների, եւ մեծերի համար ուրախ օր է, կարծում եմ, որ մեծերն էլ այդ օրն  հիշում  են իրենց մանկությունը: Ես հիշում եմ,որ հունիսի 1-ն անցկացնում էի Հաղթանակի այգում` պաղպաղակ էի ուտում, կարուսել նստում: Մեր փոքրիկներին մաղթում եմ անհոգ մանկություն, թող ապրեն խաղաղ երկնքի տակ, թող նրանց ամեն օրը հունիսի 1 լինի»,-ասաց նա:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

Տպել
Ամենաշատ