News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այս տարի մենք սատարում ենք ոչ միայն այս նախաձեռնությունը, այլեւ մի շարք այլ ակցիաներ: Երեւանի Հյուսիսային պողոտայում NEWS.am-ի նախաձեռնած բարեգործական ակցիայի ընթացքում այս մասին ասաց Coca-Cola Hellenic Bottling Armenia-ի տնօրեն Սայորա Այուպովան:

«Այստեղ մեր արտադրանքի վաճառքից ստացված միջոցները մտադիր ենք ուղղել անապահով ընտանիքների եւ զոհված զինծառայողների ընտանիքների աջակցությանը, քանի որ Հայաստանում տեղի ունեցողը մոտ է մեր ընկերությանը:

Մենք սատարում ենք բոլոր ակցիաները, որոնք կարեւոր են բնակչության համար, եւ ուրախ ենք այսօրվա ակցիայի մաս կազմել: Այսօր մենք ոչ միայն Coca-Cola ենք վաճառում, այլեւ «Դոբրի» («Добрый») հյութ, որը պատրաստվել է հենց երեխաների համար: Երեխաների պաշտպանության օրը ջերմ ու բարի տոն է, որը մենք նշելու ենք ոչ միայն այսօր՝ այս միջոցառման շրջանակում, այլեւ հենց հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը»,- ասաց նա:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղեր՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիան ուղեկցվում է բացօթյա համերգով, որի առաջին հատվածը նախատեսված է մանուկների համար: Բարեգործական ակցիայի այցելուներին սպասում են նվերներ եւ անակնկալներ, երեխաների համար կազմակերպվել են խաղեր, նրանց զվարճացնում են մուլտֆիլմերի հերոսները:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ