News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամեն տարի հունիսի 1-ին մասնակցելով տարբեր բարեգործական ակցիաների` փորձում եմ օգնել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Այս մասին այսօր` մայիսի 29-ին, ասաց երգիչ Միկան, որը  Հյուսիսային պողոտայում մասնակցում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային:

«Հունիսի 1-ին ես միշտ շատ զբաղված եմ լինում` տարբեր համերգների եմ մասնակցում եւ չեմ հասցնում վայելել այդ տոնը: Բայց ես գոհ եմ, այս տարի մասնակցելու եմ շատ բարեգործական համերգների եւ այսօր էլ ներկա եմ այստեղ` փորձում եմ օգնել կարիքավոր երեխաներին: Մեր մանուկներին մաղթում եմ երջանկություն, խաղաղություն»,-ասաց նա:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

Տպել
Ամենաշատ