News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախցի մանուկներն այսօր ամենաշատն ունեն ուշադրության կարիք: Այս մասին այսօր` մայիսի 29-ին, Երեւանի Հյուսիսային պողոտայում ասաց NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային մասնակցող Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:

«Արցախցի մանուկներն այսօր ամենաշատն ունեն ուշադրության կարիք, որը բոլորս միասին աշխատում ենք տալ նրանց: Մենք աշխատում ենք  ամեն ինչ անել, որպեսզի այն նպատակները, որոնք այդ բալիկներն ունեն` իրականանան»,-ասաց նա` նշելով, որ երեխաները միշտ էլ գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

Տպել
Ամենաշատ