News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեխաների իրավունքների պաշտպանության առումով Հայաստանում խնդիրներ ունենք: Այս մասին այսօր` մայիսի 29-ին, Երեւանի Հյուսիսային պողոտայում ասաց երաժշտագետ, խմբավար, մանկավարժ Նաիրա Գյուրջինյանը, որը մասնակցում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային:

«Մեր երեխաներն այսօր ունեն խնդիրներ, չնայած  դրանք ծնողների շնորհիվ կարողանում ենք լուծել: Ես արդեն 38 տարի աշխատում եմ, կարող եմ ասել, որ ոչ ոքից չենք ստացել աջակցություն, մեր աջակիցները մեր ծնողներն են, բայց այդ հարցերը պետք է լուծեն ոչ թե ծնողները, այլ պետությունը: Այս ամենը իհարկե, խոչընդոտ չէ, բայց դրա հետեւանքով դանդաղ քայլերով ենք առաջ գնում»,-ասաց նա:

Նարիա Գյուրջինյանը նշեց, որ շատ խնդիրներ ունեն արցախցի երեխաները:

«Պետք է հնարավորինս շատ գումար ներդնել արցախցի երեխաների զարգացման համար: Եվ դա պետք է անեն այն մարդիկ, որոնք այսօր ֆինանսական հնարավորություններ ունեն: Ես ուզում եմ, որ ամեն ինչ անենք, որ նրանք ունենան այն ամենը, ինչը որ իրենց զարգացման համար պետք է»,- նշեց նա:

Նաիրիա Գյուրջինյանի ղեկավարած «Օջի» եւ «Վաղորդյան կաթիլներ» երգչախմբերի 12-ից 18 տարեկան սաներն այսօր մասնակցեցին NEWS.am-ի բարեգործական ակցիային, որից ստացված հասույթը կփոխանցվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ: 

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

Տպել
Ամենաշատ