News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Երեխաները պետք  է միշտ շրջապատված լինեն սիրով եւ հոգատարությամբ:  Այս մասին այսօր` մայիսի 29-ին,   Հյուսիսային պողոտայում ասաց դերասանուհի Անժելա Սարգսյանը, որը մասնակցում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային։ 

«Երեխաների համար ամենակարեւոր բանը սերն է եւ պետք է ամեն ինչ անենք, որ նրանք միշտ սիրով եւ հոգատարությամբ շրջապատված լինեն: Երեխան կարող է սոցիալապես վատ ապրել, բայց երբ կա սեր, ամեն ինչ փոխվում է: Սիրո պակասը երեխայի վրա ամենավատ ազդեցությունն է ունենում:  Հունիսի 1-ը նրանց համար շատ կարեւոր տոն է եւ իմ կարծիքով, այն պետք է նշել ոչ միայն հունիսի 1-ին, այլ տարին 365 օր»,-ասաց նա:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիան ուղեկցվում է բացօթյա համերգով, որի առաջին հատվածը նախատեսված է մանուկների համար: Բարեգործական ակցիայի այցելուներին սպասում են նվերներ եւ անակնկալներ, երեխաների համար կազմակերպվել են խաղեր, նրանց զվարճացնում են մուլտֆիլմերի հերոսները:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

Տպել
Ամենաշատ