News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մինչեւ այսօր մենք նույնիսկ Հայաստանից դեպորտացվածների թիվը չգիտենք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ անդրադառնալով ստալինյան բռնաճնշումների զոհերին։

Նա, մասնավորապես, գրել է.

«Սիրելի բարեկամներ

Առաջարկում եմ հունիսի 14-ին լինել ԽՍՀՄ, տվյալ դեպքում՝ Խորհրդային Հայաստանում քաղաքական բռնաճնշումների զոհերի հուշարձանի մոտ: Դա Մոնումենտում է: Ժամը 12-ին: Քանի դեռ մենք հավուր պատշաճի չենք գնահատել մեր պատմության այդ նզովյալ էջը, քաղբանտարկյալներ միշտ ունենալու ենք: Հունիսի 14ը ընտրվել է, որովհետեւ այդ օրը 1949 ին տեղի է ունեցել հայերի էթնիկական դեպորտացիա Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից եւ Հյուսիասային Կովկասից: Ստալինի հրամանով: Ըստ հրամանի դեպորտացվել են «նախկին դաշնակցականները», «նախկին թուրքահպատակները», այսինքն մեծ հաշվով՝ Ցեղասպանությունից փրկվածներն ու իրենց ժառանգները: Իրականում դեպորտացվել են նաեւ «այլք»: Մինչեւ այսօր մենք նույնիսկ դեպորտացվածների թիվը չգիտենք:

Դա առաջին դեպորտացիան չէր: Չհաշված Ղրիմի հայերին, համշենահայերին, որոնք դեպորտացվել են պատերազմի տարիներին /համապատասխանաբար 1942 եւ 1944թթ./, եւս մեկ էթնիկական դեպորտացիա եղել է 1937-ին, Հայաստանից եւ Ադրբեջանից: ԽՍՀՄ-ում հայկական դեպորտացիաների թեման քիչ ծանոթ, հաճախ նույնիսկ անծանոթ թեմա է: Մինչդեռ դա մեր պատմության նույնիսկ «երեկը» չի, դեռ «այսօրն» է:

Տպել
Ամենաշատ