News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամենակարեւորը՝ երեխաները խաղաղ երկրում ապրեն։ Այսօր այս  մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների)  վարչության պետ, գնդապետ  Նելլի Դուրյանը, որն այսօր Հյուսիսային պողոտայում մասնակցում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային։

«Այս նախաձեռնությունը շատ խորհրդանշական է եւ կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ պետք է մասնակցի ու իր փոքրիկ  լուման ներդնի։ Շնորհավորում եմ երեխաներին եւ մաղթում, որ երջանիկ ու անհոգ լինեն։ Ամենակարեւորը՝ մեր երեխաները ապրեն խաղաղ երկրում, ապահով  երկրում, իրենց մանկությունը վայելեն, երջանիկ  լինեն»,-ասաց Նելլի Դուրյանը։

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ: Ակցիան ուղեկցվում է բացօթյա համերգով, որի առաջին հատվածը նախատեսված է մանուկների համար:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

Տպել
Ամենաշատ