News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը, որ ծնվել ու մեծացել է Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում, չարաճճի երեխա է եղել, թաղի տղաների հետ ձիեր գողացել ու շրջագայության գնացել:

«Իմ մանկությունը վառ գույներով է մնացել հիշողությանս մեջ: Ավարտական դասարանում նույնիսկ վտանգ կար, որ հատուկ ցուցակում կհայտնվեինք: Թաղի տղաներով ձիեր էինք գողանում, գնում գյուղից ինչ-որ տեղ ու վերադառանում, ձիերն էլ վերադարձնում: Ահավոր ռիսկային էր, քանի որ ձիերը, լինում էր՝ տրամադրություն չէին ունենում: Հիմա որ ինձ ասեն առանց թամբի նման ձի նստի, չեմ նստի»,- այսօր` մայիսի 29-ին, Հյուսիսային պողոտայում  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը, ով այսօր՝ մայիսի 29-ին Հյուսիսային պողոտայում մասնակցում էր NEWS.am լրատվական գործակալության բարեգործական ակցիային:

Ստյոպա Սաֆարյանը հիշեց, որ ընկերներով ցոգոլ գողանալու էին գնում.«Իմաստն էլ այն էր, որ հետաքրքիր էր, թե ով իրեն ինչպես կպահի, եթե բռնեցնեն, ինչպես կփախնի»:

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ թեեւ չարաճճի էր, դպրոցից ամեն օր կոճակները պոկված էր տուն վերադառնում, բայց լավ էր սովորում:

Նրա խոսքով՝ այսօր նույնպես երեխաներն իրենց երջանիկ են զգում:

«Երբեմն տառապում ենք, որ մեր երխաները ունենան նույն մանկությունը, ինչ մենք, անհնար է, մենք չենք կարողանա, վստահ եմ, որ այս սերունդն էլ իր մանությունն է ուրախ հիշելու: Մանկությունը միշտ լավն է լինում, որովհետեւ դու պատասխանատվություն, բեռ, վախեր չունես, կյանքդ թեթեւ է: Նենց չի, որ մեր մանկությունը կատարելություն է եղել, պարզապես դա տարիք է, որտեղ դու որեւէ հոգս չունես: Այնպես չէ, որ բոլորն ունենում են այն, ինչ ուզում են: Իհարկե, տխուր երեխաներ միշտ եղել են, մանկությունը կատարյալ է տվյալ մարդու համար, դրա գնահատականները կողքից ուրիշ են»,-ասաց նա:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիան ուղեկցվում է բացօթյա համերգով, որի առաջին հատվածը նախատեսված է մանուկների համար: Բարեգործական ակցիայի այցելուներին սպասում են նվերներ եւ անակնկալներ, երեխաների համար կազմակերպվել են խաղեր, նրանց զվարճացնում են մուլտֆիլմերի հերոսները:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ