News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան շատ կարեւոր եւ պարտավորեցնող է: Այս մասին այսօր` մայիսի 29-ին, ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես  Սահակյանը, որը Երեւանի Հյուսիսային պողոտայում մասնակցում է NEWS.am-ի ամենամյա  բարեգործական ակցիային:

«Ես միշտ ձեր ակցիաներին մասնակցել եմ, հիշում եմ, որ առաջինը եղել է Մանկական երկաթուղում: NEWS.am-ի այս ակցիան, շատ կարեւոր ու պարտավորեցնող, մանավանդ, որ այս անգամ ուղղված է արցախյան հերոսամարտում զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելուն: Սա կարեւոր է հատկապես քառօրյա պատերազմից հետո: Հայ 18 տարեկան զինվորը կարող է ամբողջ ազգին համախմբել, ողջունում եմ ձեր այս ակցիան»,-ասաց նա:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ