News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայ երեխաներն այսօր ամենաշատն ունեն խաղաղության կարիք: Այսօր` մայիսի 29-ին, Հյուսիսային պողոտայում  NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիայի ժամանակ ասաց դերասան Մկրտիչ Արզումանյանը` հայ փոքրիկներին մաղթելով խաղաղ երկնքի տակ երջանիկ մանկություն: Դերասանը նշեց, որ սիրում է հունիսի 1-ը, հատկապես, երբ կարողանում է այն տոնել իր սիրելի ընտանիքի հետ.

«Եթե բախտ է վիճակվում հունիսի 1-ն անցկացնել երեխաների հետ, ուղղակի երջանիկ եմ լինում: Այս տարի էլ հունիսի 1-ը փորձելու եմ ընտանիքիս հետ տոնել: Ամեն տարի հունիսի 1-ն այնպես եմ կազմակերպում, որ այն հիշարժան լինի, հիշվող լինի մեզ համար եւ այդ օրը բոլորս միասին լինենք»,-ասաց նա:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ