News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Նավթի շուկայում առաջարկի եւ պահանջարկի հավասարակշռության հնարավոր կլինի հասնել միայն 2017 թվականի վերջին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, մայիսի 29-ին «Վեստի Ֆինանս» համաժողովում ունեցած ելույթում նման կանխատեսում է արել Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Նրա խոսքով, շուկայի վերականգնումն արդեն սկսվել է: «Մեր փորձագետների կանխատեսումներով եւ գնահատմամբ, երկրորդ, երրորդ եւ չորրորդ եռամսյակներում նավթի առաջարկը 2015 թվականի մակարդակից ցածր կլինի: Եվ միայն 2016 թվականի վերջին մենք կրկին կհասնենք 2015-ի առաջարկի մակարդակին»,- հավելել է Նովակը:

Ըստ նախարարի, մինչեւ 2040 թվականը համաշխարհային տնտեսությունում նավթի մասնաբաժինը կնվազի՝ 32%-ից կհասնելով 26%-ի: Նա նաեւ ենթադրություն է հայտնել, որ մինչ այդ բավական կաճի գազի մասնաբաժինը:

Տարեսկզբին նավթի գները նվազեցին՝ հասնելով 1 բարելը 30 դոլարի: Ռուսաստանը փորձեց ՕՊԵԿ-ի անդամ երկրների միջեւ պայմանավորվածություն նախաձեռնել նավթի արդյունահանման մակարդակն ընթացիկ մակարդակում սառեցնելու համար: Սակայն Քաթարի մայրաքաղաք Դոհայում ապրիլին կազմակերպված հանդիպումը հաջողություն չունեցավ, քանի որ Իրանը չարձագանքեց, իսկ առանց Թեհրանի համաձայնագրի կնքումն անիմաստ կլիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ