News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը կարծում է՝ եթե հասարակական կազմակերպությունները աշխատեն Հայաստանի գյուղական մանկապարտեզների եւ դպրոցների  երեխաների հետ, ապա նրանց կյանքը կարճ ժամանակում դրական առումով կփոխվի:

«Եթե մի հասարակական կազմակերպություն վերցնի մեկ-երկու գյուղ եւ աշխատանք տանի այդ գյուղերի դպրոցների հետ, երեխաների առօրյան կփոխվի: Մենք ունենք հազարավոր ՀԿ-ներ, որոնք պետք է չսահմանափակվեն իրենց կանոնադրական աշխատանքներով միայն քաղաքներում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը, որն այսօր՝ մայիսի 29-ին, Հյուսիսային պողոտայում մասնակցում է NEWS.am-ի բարեգործական ամենամյա ակցիային:

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ երեխաներն իրենց երջանիկ են զգում ոչ թե ընդհանուր վիճակից, այլ իրենց շրջապատից, երջանիկ են զգում, եթե դպրոցը, մանկապարտեզը լավն է լինում:

Լարիսա Ավավերդյանը նշեց, որ իրավունքների պաշտպանվածության առումով ամենաթիրախային խմբերը սահմանամերձ գյուղերի, հաշմանդամություն ունեցող եւ տաղանդավոր երեխաներն են:

«Հաճախ է պատահում, որ տաղանդավոր երեխաները գումարի պատճառով հաճախ չեն կարողանաում իրենց տաղանդը օգտագործել»,- ասաց նա:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ: Ակցիան ուղեկցվում է բացօթյա համերգով, որի առաջին հատվածը նախատեսված է մանուկների համար:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ