News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում  երեխաների իրավունքները պաշտպանված են, այստեղ նրանք ունեն ուրախ ու երջանիկ մանկություն: Այսօր` մայիսի 29-ին, Հյուսիսային պողոտայում  NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիայի ժամանակ ասաց դերասանուհի Շուշաննա Թովմասյանը. «Ես ուզում եմ, որ մեր երեխաներն առաջին հերթին ապրեն ու մեծանան խաղաղ երկնքի տակ: Թող հայ երեխաները հայ  ազգի համար լինեն պիտանի մարդիկ, արդարացնեն իրենց ծնողների հույսերը: Թող ունենանք այն երկիրը, որտեղ երեխաները  կունենան ապահով կյանք»,-ասաց դերասանուհին` նշելով, որ այսօր մասնակցելով NEWS.am-ի բարեգործական ակցիային, փորձում է ինչ-որ կերպով օգնել կարիքավոր երեխաներին:

Երգչուհի Սոնա Ռուբենյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ հունիսի 1-ին հիմնականում համերգների է եղել, մասնակցել բարեգործական ակցիաների. «Դրա համար էլ նախանձով էի նայում այն երեխաներին, որոնք  վայելում էին այս տոնը: Կարելի է ասել, որ ես շատ կարճ մանկություն եմ ունեցել»:

Երգչուհու խոսքով` քառօրյա պատերազմից հետո , բոլորն էլ սկսեցին շատ լավ հասկանալ` ինչքան կարեւոր է խաղաղությունը.«Մենք  մինչեւ պատերազմը չէինք հասկանում ինչու են մաղթում խաղաղ երկինք ու խաղաղություն: Արդեն գիտակցում ենք խաղաղության գիննն ու արժեքը, թող երեխաները երբեք չզգան այն, ինչը զգացել է մեր ծնողների սերունդը»:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիան ուղեկցվում է բացօթյա համերգով, որի առաջին հատվածը նախատեսված է մանուկների համար: Բարեգործական ակցիայի այցելուներին սպասում են նվերներ եւ անակնկալներ, երեխաների համար կազմակերպվել են խաղեր, նրանց զվարճացնում են մուլտֆիլմերի հերոսները:

Տպել
Ամենաշատ