News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեր անելիքները սոցիալապես խոցելի ընտանիքներին աջակցություն ցուցաբերելն է, առաջին հերթին՝ երեխաներին։  Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, որն այսօր Հյուսիսային պողոտայում մասնակցում է NEWS.am–ի ամենամյա բարեգործական ակցիային։

«Երեխաներին մաղթում եմ անհոգ մանկություն, թող բոլորը մեծանան իրենց ընտանիքում՝ շրջապատված սիրով։ Մեր անելիքները սոցիալապես խոցելի ընտանիքներին աջակցություն ցուցաբերելն է, առաջին հերթին՝ երեխաներին։ Սա է մեր քաղաքականությունը։ Մեր քայլերը միտված են ընտանիքների հզորացմանը, որ ծայրահեղ դեպքում լինեն երեխաների խնամքի հաստատությունները»,–ասաց Արտեմ Ասատրյանը։

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիան ուղեկցվում է բացօթյա համերգով, որի առաջին հատվածը նախատեսված է մանուկների համար: Բարեգործական ակցիայի այցելուներին սպասում են նվերներ եւ անակնկալներ, երեխաների համար կազմակերպվել են խաղեր, նրանց զվարճացնում են մուլտֆիլմերի հերոսները:

Տպել
Ամենաշատ