News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երգչուհի Դալիթան միշտ անհամբերությամբ է սպասում հունիսի 1-ին եւ փորձում այն դարձնել անմոռանալի ոչ միայն իր, այլեւ այլ մանուկների համար: Այսօր` մայիսի 29-ին, Հյուսիսային պողոտայում  NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիայի ժամանակերգչուհին  նշեց, որ հունիսի 1-ին հիմնականում համերգների է լինում, մասնակցում է բարեգործական ակցիաների եւ փորձում ինչով կարող է օգնել սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող երեխաներին:

«Հունիսի 1-ը շատ ուրախ տոն է եւ ես հիմնականում միջոցառումների եմ լինում: Միշտ մեծ սիրով եմ մասնակցում այսպիսի բարեգործական համերգների, ինձ համար բոլոր հունիսի 1-ն էլ հիշարժան ու յուրահատուկ են եղել ու չեմ կարող առանձնացնել որեւէ մեկը: Մարդ ինչքան էլ մեծանա, իր ներսում միշտ մանկությունը վառ պետք է պահի: Բոլոր փոքրիկներին մաղթում եմ անհոգ կյանք ու մանկություն, թող միշտ երջանիկ լինեն ու ժպտան»,-ասաց նա:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

Տպել
Ամենաշատ