News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի խնդիրն ու երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ Սիրիայում տիրող իրադրությունը, հրադադարի ռեժիմը չպահպանող խմբավորումների դեմ գործողությունները, ինչպես նաեւ Թուրքիայի հետ Սիրիայի սահմանի փակման հարցը:

«Քննարկվել են միջազգային արդիական այլ թեմաներ, ներառյալ՝ ուկրաինական խնդիրը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ