News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ծնողների համար լավագույն դեղամիջոցը երեխաներն են. աշխատանքից հետո շտապեք տուն, գրկեք նրանց ու հանգստացեք: Այսօր` մայիսի 29-ին, Հյուսիսային պողոտայում  NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիայի ժամանակ հայ ծնողներին նման խորհուրդ տվեց հաղորդավար Էրիկ Անթառանյանը. «Երբ առաջնեկս ծնվել էր, այդ տարի հունիսի 1-ն ամբողջությամբ իրեն եմ նվիրել, փորձեցի այն իրենց համար  դարձնել անմոռանալի: Այսօր էլ այդ տոնն իր համար ստացվեց, ես իրեն ասել էի, ինչի համար է այստեղ գալիս եւ ինքը մեծ սիրով եկել եւ պաղպաղակ է վաճառում, իսկ պաղպաղակ վաճառելուց հետո երեկոյան զբոսնելու ենք քաղաքում»:

Հաղորդավարը նշեց, որ այսօր կարեւոր խնդիրներից է մեր երեխաներին ապահովել բարձրորակ կրթությամբ, որպեսզի լավ սերունդ ունենանք:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

Տպել
Ամենաշատ