News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Վանոյի Արտակ» անվամբ հայտնի Արտակ Գալստյանը երկու ամսով կալանավորվել է։ Արաբկիր և  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ըդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Սուսաննա Սարգսյանը: Նա նշել է, որ պատրաստվում են բողոքարկել այդ որոշումը։

«Այնքան անհիմն է մեղադրանքը, որ մեր հակափաստարկներն էլ շատ են: Իմ պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը եւ կապ չունի ոչ «Անալիտիկի», ոչ էլ այլ կայքի հետ»,- նշել է Սուսաննա Սարգսյանը:

Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի շորթում) եւ 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը):

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ Արտակ Գալստյանը ձերբակալել է 2015թ. աշնանը analitik.am կայքի տնօրենի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու կասկածանքով: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ա. Գալստյանը տնօրինում եւ կազմակերպում է ինչպես«analitik.am», այնպես էլ՝ «crimenews.am», «armcrimenews.com» լրատվական կայքերի գործունեությունը:

Նշենք, որ analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը կալանքի տակ է:

Տպել
Ամենաշատ