News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 29-ին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Վերդենի ճակատամարտի զոհերի հիշատակի արարողության ընթացքում կոչ են արել «պաշտպանել ընդհանուր տունը՝ Եվրոպան»: Այս մասին գրում է AFP-ն:

«Մեր սրբազան պարտքը գրված է Վերդենի հողում, այն կազմված է մի քանի բառից. սիրել սեփական հայրենիքը, բայց պաշտպանել ընդհանուր տունը՝ Եվրոպան, առանց որի մենք բաց կլինենք պատմության փոթորիկների առջեւ»,- ասել է Օլանդը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, երկու երկրների ղեկավարները խոսել են նաեւ Եվրամիության խոցելիության մասին՝ կապված ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հավանականության եւ միգրանտների խնդիրների հետ:

Վերդենի ճակատամարտը, որը 1916 թվականին տեւել է ավելի քան 300 օր, պատմության մեջ մտել է «Վերդենի մսաղաց» անունով, քանի որ համարվում է ամենաարյունալի ռազմական գործողությունն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում: Մարտին շուրջ 2.5 մլն մարդ է մասնակցել, երկու կողմից ավելի քան 700 հազար մարդ է զոհվել եւ վիրավորվել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ