News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնական շինարարական ընկերության 23 աշխատակիցների տեղափոխող ավտոբուսը, որոնք կիրակնօրյա խնջույքից էին վերադառնում, կամրջից ջրամբարն է ընկել: Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ վկայակոչելով The Japan Times-ը:

Վարորդը կորցրել է կառավարումը, ինչից հետո ավտոբուսը 10 մետր բարձրությունից ընկել է կամրջից: Ուղեւորներից մեկը կարողացել է ափ հասնել եւ փրկարարների կանչել:

Ողբերգության հետեւանքով 5 մարդ է զոհվել: մյուս ուղեւորները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, իսկ մեկը ծայրահեղ ծանր վիճակում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ