News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում ավելի քան 1000 մարդ պահանջում է պատժել երեխայի ծնողներին մահացած գորիլայի համար: Նշենք, որ երեխան ընկել էր գորիլայի վանդակը, որից հետո կենդանուն սպանելու որոշում էր կայացվել:
Միջադեպը, որը տեղի է ունեցել Ցինցինատի քաղաքի կենդանաբանական այգում, մեծ արձագանք է առաջ բերել ԱՄՆ-ում, գրում է The Daily Mail-ը: Արդեն ավելի քան 6 հազար մարդ խնդրագիր է ստորագրել՝ պահանջելով պատժել ծնողներին, որոնք երեխային անուշադրության են մատնել:

«Գորիլան մահացել է այն պատճառով, որ ծնողներն անուշադիր են եղել իրենց երեխայի նկատմամբ: Հակառակ դեպքում նա չէր ընկնի կենդանու վանդակը: Այդ ծնողները պետք է պատասխան տան երեխային առանց հսկողության թողնելու համար»,- ասված է խնդրագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ