News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում  փրկարարները որոնում են այն կնոջը , որին գիշերը ծովում  լողալիս քաշ է տվել տարել կոկորդիլոսը , հայտնում է ABC News-ը: Միջադեպը տեղի է ունեցել մայրցամաքի հյուսիսարեւելքում՝  Դեյնթրի ազգային պարկում:

Գիշատիչը հարձակվել է կնոջ վրա , որն ուշ երեկոյան որոշել է ծովում լողալ իր ընկերուհու հետ: Կարճատեւ դիմադրությունից հետո կոկորդիլոսին հաջողվել է  իր զոհին ջրի տակ տանել: Ընկերուհին փորձել է կնոջն օգնել ու ափ հանել , բայց ապարդյուն:

Փրկված կնոջը հոսպիտալացրել են: Նա շոկային վիճակում է: Նաեւ նրա մոտ ձեռքի կտրվաքներ են , որը նա ստացել է կենդանու հետ մենամարտ ժամանակ: Ոստիկանության աշխատակիցների խոսքով , անհետացած կնոջը հեռուստացույցով հագեցած հատուկ ուղղաթիռով գտնելու փորձերն ապարդյուն են եղել: Սակայն որոնումները շարունակվում են:

2014-ին կոկորդիլոսը Կակադու ազգային պարկում հարձակվել էր 12 տարեկան տղայի վրա: Փրկարարները հայտնաբերել են նրա մարմնի մնացորդները: Միջադեպը տեղի էր ունեցել Մաջելա Կրիկ գետում: Հինգ դեռահասների խումբը ջրում է եղել , երբ նրանց վա հարձակվել է կոկորդիլոսը: Նա դեռահասներից մեկին քաշել տարել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ