Վրաստանի Սամցխե-Ջավախք շրջանին պատուհասած հորդառատ անձրեւն ու ուժեղ կարկուտը զգալի վնաս են հասցրել մի քանի գյուղերի` ոչնչացնելով բերքը: Այս մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Ակակիա Միչութաձեն՝ «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում:
Միչութաձեի խոսքով, ափերից դուրս եկած Օծխի գետը ծածկել է Վարխանի եւ Ունցա գյուղերը, իսկ կարկուտը ոչնչացրել է մնացած բերքը: «Ջուրը տարել է անասուններին եւ թռչուններին, հեղեղել է տները: Այժմ փրկարարները փորձում են տներից դուրս բերել ջուրը, բայց դեռ անձրեւ է գալիս»,-ասել է նա, հաղորդում է «Գռուզիա On-line»-ը:
Նախօրեին կարկուտից տուժել է Մծխեթ-Մթիանեթիի շրջանը, որտեղ կարկուտը ոչնչացրել է Էբնիսի գյուղի ողջ բերքը:













