News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում պաշտոնյաներին եւ զինծառայողներին կարող են արգելել էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկել օտարերկրյա ծրագրավորողների մշակած բջջային հավելվածների միջոցով, գրում է «Կոմերսանտ» թերթը:

Տնտեսության զարգացման նախարարության համապատասխան զեկույցը մայիսի 26-ին ուղարկվել է նախագահ Վլադիմիր Պուտինին: Սահմանափակումները կարող են վերաբերել Gmail եւ Google էլեկտրոնային փոստին, ինչպես նաեւ WhatsApp-ին, Viber-ին, Skype-ին եւ Telegram-ին: Պարբերականի տեղեկություններով՝ հավելվածների համար խոսքը կարող է վերաբերել նաեւ 2.5 մլն հոգուց մեծ լսարանը կորցնելուն:

Նախարարության ներկայացուցիչ Ելենա Լաշկինան պարբերականի հետ զրույցում հաստատել է, որ ծառայողական նպատակներով կթույլատրվի օգտվել միայն ռուսական հավելվածներից:

Բացի այդ, Պուտինի զեկույցում առաջարկներ կան պետական մարմիններում 2016-ի հունվարի 1-ից գործող ծրագրային ապահովման արտասահմանյան համակարգերի գնումն արգելելու մասին:

Նախարարություններն առաջարկում են արգելքը տարածել ոչ միայն ծրագրային ապահովման անմիջական ձեռքբերման վրա, այլ նաեւ տեղեկատվական համակարգերի սպասարկման համար դրանց առաջարկած աշխատանքների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ