News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի բարձրաստիճան քաղաքական գործիչները միասնական չեն հակառուսական պատժամիջոցները երկարաձգելու հարցում, գրում է The Wall Street Journal-ը:

Պարբերականը նշում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ դեռ վաղ է չեղարկել պատժամիջոցները: Ճապոնիայում կայացած G7 գագաթնաժողովում նա նորից խոսել է այդ մասին:
Միաժամանակ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատներն ու իշխող կոալիցիայի որոշ անդամներ դեմ են այդ դիրքորոշմանը: Նրանք գտնում են, որ պատժամիջոցները պետք է թուլացնել:

Այսպես՝ ԱԳ նախարար Շթայնմայերն արդեն հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցները կարող են աստիճանաբար չեղարկվել, եւ կոչ է արել դրանք ավելի ռացիոնալ կիրառել:

Էկոնոմիկայի նախարար, Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը նույնպես կողմ է որոշ պատժամիջոցներ չեղարկելուն:

WSJ-ն գրում է, որ Գերմանիայում հակառուսական պատժամիջոցների պատճառով կոալիցիայում «պառակտում է» նկատվում: Գերմանացի քաղաքագետ, սոցիալ-դեմոկրատ Ռոլֆ Մյութցենիխը պարբերականին հայտնել է, որ իշխող կոալիցիայում տարաձայնություններն արտահայտում են Եվրոպայում պատժամիջոցների հարցի շուրջ վաղուց ի հայտ եկած հակասական կարծիքները: Իտալիան, Հունաստանն ու Հունգարիան միշտ քննադատել են պատժամիջոցներ կիրառելը եւ կողմ են դրանց առաջիկա չեղարկմանը:

Բունդեսթագի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Նորբերթ Ռեթթգենը, որը պատժամիջոցների վերականգնման կողմնակից է, ընդգծել է, որ հնարավոր չեղարկումը սպառնում է Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ պառակտումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ