News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործների դեռ անցած տարվա մթերած խաղողի գումարը հունիսի 2-ին կփոխանցվի գյուղացիներին: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց խաղողագործներից Սաշիկը: Նա նշեց, որ  խաղողը մթերած «Վինար» ՍՊԸ-ի տնօրեն Ավետ Գալստյանին վերջնաժամկետ է տրվել՝ մինչեւ հունիսի 2-ը գյուղացիներին փոխանցել խաղողի պարտքը:

«Վարչապետի ու գյուղատնտեսության նախարարության օգնությամբ վարկ է ձեւակերպվել, պետք է այս մի քանի օրվա ընթացքում ստանա եւ մինչեւ չորեքշաբթի մեր պարտքը վճարի: Մենք արդեն չենք էլ հավատում, որ կտան մեր փողերը, բայց սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ գյուղացիներն անցած տարվա մթերած բերքի գումարը մինչ օրս չեն ստացել։ Խաղողը մթերած «Վինար» ՍՊԸ-ն քաղցրաշենցիներին, ինչպես նաեւ 10 այլ գյուղերի բնակիչների պարտք է մոտ 160 միլիոն դրամ:

Քաղցրաշենցիներից բացի, «Վինար» ՍՊԸ-ն խաղողի մթերման համար պարտք է Շահումյան, Այգեպատ, Այգեզարդ, Նարեկ, Ոստան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Հնաբերդ, Փոքր Վեդի բնակիչներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Ամենաշատ