News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունիսի 4-ին «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի հրավերով Երեւան է ժամանելու աշխարհի առաջատար օպերային թատրոններից մեկի՝ Նյու Յորքի Մետրոպոլիտենի երաժշտական տնօրեն Ջոն Ֆիշերը։ Ամենահայտնի օպերային բեմերից մեկի երաժշտական տնօրենը՝ որպես հատուկ հյուր, ներկա է լինելու հունիսի 6-ին մեկնարկելիք Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթին։

Երաժշտական այս իրադարձությանը հետեւելու համար Երեւան կժամանեն նաեւ երաժշտական աշխարհի հեղինակավոր այլ անձինք, արվեստի կառավարիչներ, որոնք հնարավորություն կունենան մրցույթի շրջանակներում հայտնաբերելու երիտասարդ տաղանդների։

Հիշեցնենք, որ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, մեկնարկելու է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ դիրիժորություն մասնագիտությամբ։ Մրցույթին մասնակցելու համար այս տարի դիմել է 57 դիրիժոր՝ աշխարհի մի քանի տասնյակ երկրներից։ Նրանցից ընտրվել են 14-ը, որոնք հունիսի 6-14- ը կպայքարեն մրցութային տեղերի համար։

Խաչատրյանական մրցույթի ժյուրիի կազմում են ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը, Մարկ Հիլդրյուն (Մեծ Բրիտանիա), Դեյվիդ Ուելտոնը (Մեծ Բրիտանիա), Միխալիս Իկոնոմուն (Հունաստան), Թոմաս Յակսիկը (Բրազիլիա/Չիլլի), Կոնստանտին Օրբելյանը (ԱՄՆ), Վահագն Պապյանը (Իսրայել/Հայաստան)։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է։ Խաչատրյանական մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում եւ անցկացվելում է ՀՀ մախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ