News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Փարիզում աշխատանքային շաբաթը ճանաչվել է աշխարհում ամենակարճը, գրում է The Telegraph-ը:

Շվեյցարական UBS բանկի հետազոտությունների համաձայն՝ միջինում փարիզցիներն աշխատում են շաբաթական 30.84 ժամ, ինչն ամենացածր ցուցանիշն է աշխարհի բոլոր քաղաքների համար:

Երկրորդ տեղում է Ֆրանսիայի Լիոն քաղաքը, որի բնակիչները շաբաթական աշխատում են 31.36 ժամ: Երրորդ տեղում է Մոսկվան՝ շաբաթական 31.36 աշխատաժամ, նրան հաջորդում են Հելսինկին եւ Վիեննան:

Ամենաերկար աշխատանքային շաբաթը Հոնկոնգում է: Այս քաղաքում մարդիկ աշխատում են ավելի քան 50 ժամ:

Հատկանշական է, որ այս տվյալները հրապարակվել են գրասենյակում աշխատաժամերը կրճատելու եւ տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում աշխարհի ցանկացած կետից աշխատանքը կատարելու հնարավորություն ստեղծելու պարագայում ավելի ճկուն աշխատանքային գրաֆիկ մշակելու ֆոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ