News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ծրագրում է հարձակումներ իրականացնել Մարսելում Ռուսաստանի ու Անգլիայի ֆուտբոլի հավաքականների երկրպագուների վրա՝ Եվրոպայի 2016-ի առաջնության խմբային փուլի շրջանակում այդ թիմերի հանդիպումից առաջ, հայտնում է Sun–ը:

Այս տեղեկությունների աղբյուրը Փարիզում ու Բրյուսելում ահաբեկչական հարձակումների ղեկավարի Սալահ Աբդեսլամի նոութբուքում հայտնաբերված տվյալներն են: Հարձակումների ժամանակ ծրագրում են օգտագործել մահապարտ ահաբեկիչների, նաեւ «Կալաշնիկով» ինքնաձիգներ, անօդաչու թռչող սարքեր քիմիական զենքով: Ֆանատների վրա հարձակումները ծրագրվում են հունիսի 11-ին, խաղի օրը:

Ոստիկանները մտավախություն ունեն, որ չնայած Աբդեսլամը կալանավորվել է, բայցեւայնպես ահաբեկիչները չեն հրաժարվի իրենց ծրագրերից:

Աղբյուրի տվյալներով, Ռուսաստանի ու Անգլիայի հավաքականները կարող են թիրախ դառնալ, քանի որ ՌԴ-ն ու Մեծ Բրիտանիան մասնակցել են Սիրիայում ու Իրաքում ահաբեկիչների ռմբակոծությանը:

2015-ի նոյեմբերի 13-ին ահաբեկիչների երեք համակարգված խմբեր մի շարք հարձակումներ են իրականացրել Փարիզում ու Սեն Դենի արվարձանում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով ընդհանուր առմամբ 130 մարդ է զոհվել, ավելի քան 350-ը վիրավորվել է: Սալահ Աբդելսլամին ձերբակալել են մարտի 18-ին Բրյուսելում՝ Մոլենբեք նեգաղթյալների համայնքում հատուկ գործողության ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ