Առնվազն 12 մարդ զոհվել է, մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել արեւադարձային փոթորիկի հետեւանքով, որն անցյալ գիշեր հարվածել է Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտտա-Պրադեշ նահանգին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մրրիկը, որն ուղեկցվել է հորդառատ անձրեւով եւ ամպրոպով, անցել է նահանգի ամբողջ տարածքով, ծառեր արմատախիլ անելով, կտրելով էլեկտրահաղորդակցման գծեր եւ ջրի տակ թողնելով ցածրադիր շրջանները: Նահանգի արեւելքում երկու մարդ է զոհվել: Տարբեր օկրուգներից նաեւ հաղորդագրություններ են ստացվում ողբերգական միջադեպերի մասին, որոնք կապված են հնացած կառույցների փլուզման հետ, օրինակ` գյուղում երկու դպրոցականի զոհվելու մասին, որոնց վրա ընկել էին դպրոցական ծանր դարպասները:
Իրավապահ մարմինների գնահատականների համաձայն, զոհվածների թիվը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել: Ազգային օդերեւութաբանական վարչությունը զգուշացրել է, որ անձրեւները Ուտտար Պրադեշում կշարունակվեն առնվազն եւս 48 ժամ: