News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոսկվայում մայիսի 28-ին մեկնարկել է հայ մեծանուն կոմպոզիտոր եւ դաշնակահար, ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված «Քանի դեռ հիշում եմ, ապրում եմ» խորագրով համերգաշարը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

Համերգի բացման իր խոսքում  ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը նշել է, որ մեծանուն հայ կոմպոզիտորի թողած երաժշտական ժառանգությունը ինչպես Հայաստանում եւ Ռուսաստանում, այնպես էլ ողջ հետխորհրդային տարածքում առ այսօր անտարբեր չի թողել եւ ոչ մեկի:

«Առնո Բաբաջանյանն այն մեծությունն է, որին գնահատում եւ սիրում են հավասարաչափ եւ իր հայրենիքում, եւ դրա սահմաններից դուրս,  որովհետեւ նրա արվեստն,արտացոլելով հայկական ոգին եւ շունչը, եղել եւ մնում է համամարդկային», - ընդգծեց Օ.Եսայանը` նկատելով, որ խորհրդանշական է, որ համերգաշարի մեկնարկը համընկավ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա հետ, քանի որ պետությունը բացառիկ հնարավորություն է ազգի մշակութային ժառանգությունն ու ներուժը տնօրինելու եւ մյուս ժողովուրդներին այն մատուցելու համար:

Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանի` որպես բացառիկ երաժիշտ եւ իր գործի մեծ նվիրյալ Առնո Բաբաջանյանին իր ստեղծագործություների շնորհիվ հաջողվել է միավորել տարբեր սերունդներ եւ ժողովուրդներ` համամարդկային արժեքների եւ, հատկապես, խաղաղ համակեցության գաղափարի շուրջ, ինչը մեր օրերում ստեղծված իրավիճակում առավել քան արդիական է:

Նշենք, որ մոսկովյան համերգը կազմակերպվել էր Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի եւ «Ռուսաստանում հայերի միության» կողմից`Ռուսաստանի եւ Նոր-Նախիջեւանի Հայոց թեմի հովանու ներքո եւ «Համաձայնություն» ընկերության աջակցությամբ: Համերգին հնչել են Առնո Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունները` Հայաստանի եւ Ռուսաստանի էստրադայի մեներգիչների եւ երաժշտական խմբերի   կատարմամբ:

Հավելենք, որ մեծանուն հայ կոմպոզիտորի 95-ամյակին նվիրված համերգաշարը կշարունակվի մինչեւ տարեվերջ Ռուսաստանում եւ այլ երկրներում, ինչպես նաեւ Հայաստանում եւ կեզրափակվի դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Մեծ Կրեմլյովսկի դահլիճում կայանալիք գալա-համերգով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ