News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուզում եմ հզոր պետություն ունենանք, որտեղ երեխաները կլինեն պաշտպանված, լիարժեք քաղաքացիներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ով Հյուսիսային պողոտայում մասնակցում էր NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային:

«Երեխաներին մաղթում եմ երջանիկ մանկություն, թող բոլորը մեծանան իրենց ընտանիքներում, անհոգ մանկություն ունենան: Իսկ այն երեխաները, ովքեր մեծանում են մեր զոնված ընկերների ընտանիքներում, ուզում եմ ցանկանալ, որ ողջ երկրով ու ազգով կարողանանք իրենց համար ծնող ու հարզատ լինենք, փորձենք փոխարինել իրենց անփոխարինելի կորուստը»,-ասաց Նաղդալյանը:

Ակցիային մասնակցում էր նաեւ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիան ուղեկցվում է բացօթյա համերգով, որի առաջին հատվածը նախատեսված է մանուկների համար: Բարեգործական ակցիայի այցելուներին սպասում են նվերներ եւ անակնկալներ, երեխաների համար կազմակերպվել են խաղեր, նրանց զվարճացնում են մուլտֆիլմերի հերոսները:

Տպել
Ամենաշատ