News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սամվել Բաբայանը, որպես ղարաբաղյան պատերազմի վետերան, վերադարձել է ու ուզում է միանալ բանակին ու ծառայել իր հայրենիքին: Այս մասին մայիսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Աժ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նրա խոսքով «եթե Վարդան Մամիկոնյանն էլ վերադառնար, վատ չէր լինի»: Սամվել Բաբայանը, նշեց Ազատ Արշակյանը, հայրենասեր մարդ է: «Բայց նա հրաշագործ չէ, չի կարող հրաշքներ գործել: Հիմա նա ընդամենը վետերան է: Ես նրան ասում եմ «Բարի գալուստ»: Թող բոլորը վերադառնան Հայաստան, թող 10 մլն հայերն էլ վերաադառնան Հայաստան»,- հավելել է նախկին պատգամավորը:

Նշենք, որ «Սամվել Բաբայան. Վերադարձ» քաղաքացիական նախաձեռնությունը մայիսի 23-ին հայտարարություն էր տարածել, որում նշում է. «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հիմնադիր, ԼՂՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ լեյտենանտ Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան: Սամվել Բաբայանի փորձն ու հմտությունները կարող են անգնահատելի դեր ունենալ նաեւ այսօր: Սամվել Բաբայանը վերջին ժամանակները Մոսկվայում էր գտնվում:

Երեւան ժամանելուց հետո նա առայժմ միայն մեկ հարցազրույց է տվել, որում մտահոգիչ է անվանել ապրիլյան իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակը: Սամվել Բաբայանը խոստացել է մոտ ապագայում ավելի ընդարձակ ելույթ ունենալ: «Մի քանի օրից ես Ղարաբաղ կմեկնեմ, քանի որ հենց այնտեղ եմ տեսնում իմ վերադարձի գլխավոր առաքելությունը»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ