News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հրազդան–Շինուայր 220 կիլովոլտանոց էլեկտրամատակարարման գծերի շինարարությունը 2015-ին մի փոքր ձգձգվել է անձրեւաշատ գարնան պատճառով: Այս մասին մայիսի 30-ին հայտնել է Էներգետիկայի ու բնական ռեսուրսների փոխնախարար Հայկ Հարությունյանը, ներկայացնելով 2015-ի պետբյուջեի կատարման մասին հաշվետվություն:

Նրա խոսքով, Համաշխարհային բանկի 52 մլն դոլար ընդհանուր ծավալով ծրագրի շրջանակում այս տարի նախատեսված էր ծախսել 5.3 մլրդ դրամ (ընթացիկ փոխաժեքով՝ 11 մլն դոլար), ծախսվել է 3.9 մլրդ-ը, հիմնականում այն պատճառով, որ կապալառուն՝ հնդկական Calpataru ընկերությունը անձրեւոտ գարնան պատճառով շատ սահմանափակ ժամանակ է կարողացել աշխատել: Հայաստանի կենտրոնում Հրազդանի ՋԷԿ ից մինչեւ Շինուայր գյուղ 230 կիլոմետրանոց Էլեկտրամատակարարման գծերը կփոխարինեն գործող գիծը, որը կառուցվել է դեռ 1950-ականներին: Նոր գիծը ոչ միայն ավելի հուսալի կլինի, յալ ավելի բարձր թողունակությամբ (310 ՄՎժ նախկին 250-ի փոխարեն): Դրա հետեւանքով անջատումների գրաֆիկը կկրճատվի ու կնվազեն ցանցում կորուստները ( այդ հատվածում 1.6 մից մինչեւ 0.7 տոկոս): Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակում նշված 52 մլն դոլարից 39 մլն դոլարը ՀԲ վարկն է, իսկ մնացածը Կառավարության ֆինանսավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ