News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոչ մի վատ բան չկա Սամվել Բաբայանի` իր փորձով եւ հմտություններով հանուն հայրենիքի ներդրում ունենալու ցանկության մեջ: Այդ մասին մայիսի  30-ի մամուլի ասուլիսին հայտնել է Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:  

Պատգամավորն ընդհանրապես չի հասկանում նրանց, ովքեր ասում են, թե չեն ճանաչում Սամվել Բաբայանին:   «Մենք պարտավոր ենք գնահատել մեր բոլոր ժամանակների հերոսներին: Ի վերջո, այդ մարդն ուղղակի բնածին տաղանդ է: Եվ եթե այսօր կարող է հայրենիքին օգուտ բերել, դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Բայց նաեւ միանշանակ է, որ ժամանակները փոխվել են նոր ռազմական տեխնոլոգիաների եւ այլնի առումով», - նշել է Մկրտիչ Մինասյանը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ