News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

 Հյուսիսամերիկյան ու եվրոպական խոշորագույն նավթային ընկերությունների պարտքերը մեկ տարում աճել են մեկ երրորդով, ինչը կարող է զգալիորեն բարձրացնել ռիսկերը նավթի գների հերթական կտրուկ անկման դեպքում, գրում է Financial Times-ը:

Հայտնում են, որ վերջին 12 ամսում, 15 արեւմտյան խոշորագույն ընկերություններում պարտքերի ընդհանուր գումարը ավելացել է 97 մլրդ դոլարով ու կազմել 383 մլրդ դոլար: Եվ այսպես Royal Dutch Shel–ի պարտքը ավելացել է 19 մլրդ դոլարով, ExxonMobil-ի պարտքը կազմել է 38.3 մլրդ դոլար, իսկ BP –ինը՝ 30.6 մլրդ:

Ընդ որում, պարբերականը նշում է, որ պարտքերի հատկապես ակտիվ աճ է նկատվել ընթացիկ տարվա սկզբին, երբ նավթի գները անկում են ապրել մինչեւ բարելի դիմաց 27 դոլար:

FT -ը գրում է, որ չնայած նավթի գները վերադարձել են բարելի դիմաց 49 դոլարի, եկամտի կորուստի վտանգը միեւնույն է շատ մեծ է: Հերթական նվազման դեպքում կարող են կրճատվել ֆինանսավորումը ու աշխատատեղերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ