News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արտաքին քաղաքականության գերմանական միության փորձագետ Յոզեֆ Բրամլը վստահ է, որ մոտ ապագայում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները կլավանան: Այս մասին նա հայտնել է Der Spiegel–ին տված հարցազրույցում:

Քաղաքագետը վստահ է, որ Օբամայի նախագահության ավարտից հետո ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունները չեն մնա նախկին մակարդակում: Ավելին, նա արդեն տեսնում է մերձեցման նշաններ: Որպես օրինակ Բրամլը բերում է սիրիական հակամարտության համատեղ կարգավորումը, որտեղ կողմերը փորձում են փոխզիջում գտնել ու ընդհանուր թշնամի ունեն՝ «Իսլամական պետությունը»:

Բացի դրանից, շարունակում է փորձագետը, ԱՄՆ իշխանությունները հասկանում են, որ պատժամիջոցները Մոսկվային Պեկինի գիրկն են բրդում: Նրա խոսքով Վաշինգթոնը մտավախություններ ունի, որ հեռանկարում Չինաստանը ավելի մեծ սպառնալիք կդառնա, քան Ռուսաստանը: Դրա համար էլ ԱՄՆ –ն շահագրգռված է որպեսզի ռուսներին չինացիների դեմ լարի:

Սակայն պատժամիջոցների արագ չեղարկում ակնկալել պետք չէ, համարում է Բրամլը: Վաշինգթոնը պետք է «պահպանի իր հեղինակությունը», դրա համար էլ ամենայն հավանականությամբ պատժամիջոցները աստիճանաբա՛ր կթուլանան: Փորձագետի կարծիքով բոլորը հասկանում են, որ Ռուսաստանի մեկուսացումը փակուղի է տանում, հայտնում է Gazeta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ