News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պետրոպավլովսկ-Կամչատսկիի օդանավակայանում մեկ շաբաթ իր տիրոջը սպասած շունը նոր տուն է գտել: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են «Հույսի կղզի» օթեւանի կամավորները, որոնք խնամում էին կենդանուն:   

«Սոցցանցերի օգտատերերի շնորհիվ մեզ հաջողվեց Մոսկվայում գտնել շան տիրոջը, բայց նա, ցավոք սրտի, հրաժարվեց նրանից», — պատմել է օթեւանի աշխատակցուհի Մարինա Նիկոլենկոն: Նրա խոսքով, օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը որոշել է իր տուն տանել դժբախտ կենդանուն, տղամարդն անմիջապես ընդհանուր լեզու էր գտել շան հետ:  

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շանը տերն է թողել օդանավակայանում, որի փողը չէր հերիքել նրան Մոսկվա տեղափոխելու համար, ինչպես նաեւ բացակայում էին դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը: Շունը մոտ մեկ շաբաթ զբոսնել է կայարանամերձ հրապարակում եւ դիմավորել Կամչատկա ժամանող ուղեւորներին: Սոցցանցերի օգտատերերը նրան կոչել էին «Կամչատկայի Խատիկո» եւ սկսել էին նրա համար նոր տուն փնտրել: 

Հայտնի է, որ «Հույսի կղզու» կամավորները պատրաստ էին ձեւակերպել անհրաժեշտ անասնաբուժական փաստաթղթերը  եւ վճարել թռիչքի համար: Շանը Մոսկվա տանելը մոտ 10 հազար ռուբլի արժեր: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ