News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գարեգին Նժդեհի արձանը մի փոքր Պետրոս Առաջինին է հիշեցնում, միգուցե, այն պատճառով, որ քանդակագործ Գագիկ Ստեփանյանը սովորել է Պետերբուրգում: Այս մասին մայիսի 30-ին խորհրդարանում ասել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Երեւանի կենտրոնում Նժդեհի նոր արձանի բացմանը:

Նա հիշեցրել է, որ մրցույթին 10-11 աշխատանք է ներկայացվել: Դրանցից ընտրվել են 5-ը, որոնցից գաղտնի քվեարկությամբ հաղթող է դարձել Գագիկ Ստեփանյանի աշխատանքը: Մնացած էսքիզները եղել են կամ ձիու վրա կամ զենքով: «Ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով էլ նախընտրելի է թվացել այս գաղափարը: Իհարկե, աշխատանքների ընթացքում այն մի շարք փոփոխություններ է կրել: Ասում են, որ Գարեգին Նժդեհը նման է Պետրոս Առաջինին: Քանդակագործը սովորել է Պետերբուրգում, հնարավոր է դա է պատճառը: Միաժամանակ պետք չէ մոռանալ, որ նույն աշխուժությամբ երեւանցիները վիճում էին շատ արձանների շուրջ՝ Վիլյամ Սարոյանի, մարշալ Բաղրամյանի», - նշել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ