News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆիննական իշխանությունները որոշում են կայացրել մինչեւ դեկտեմբեր փախստականների ընդունման եւս  44 կենտրոն փակել: Այդ մասին այսօր հայտնել են Ֆինլանդիայի Միգրացիոն ծառայությունից:  

Միգրացիոն ծառայությունը որոշում է կայացրել փակել չափահասների համար   23 կենտրոն եւ 21 կենտրոն անչափահասների համար, - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Այսպիսով կկրճատվի ընդունման տարբեր կենտրոններում  5,7 հազար աշխատատեղ:  Բացի այդ, շատ այլ կենտրոններում կնվազեցվի աշխատակիցների թիվը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Այս տարի ավելի վաղ իշխանությունները հայտնել էին մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում փախստականների ընդունման ավելի քան   70 կենտրոն փակելու մասին: Այսպիսով, Ֆինլանդիայում փախստականների ընդունման կենտրոններում պետք է չափահասների համար մոտ   15 հազար տեղ մնա եւ 800 տեղ` անչափահասների համար: 

Միգրացիոն ծառայությունը պարզաբանել է, որ կենտրոնների փակումը կապված է նրա հետ, որ այս տարի երկիր փախստականների հոսքն աննշան է: Եթե տվյալ միտումը փոխվի, իշխանությունները կարող են վերանայել իրենց որոշումը: 

Միգրացիոն ծառայության տվյալների համաձայն,  2015-ին Ֆինլանդիա է եկել մոտ   32,5 հազար փախստական, հիմնականում` Իրանից:  2014-ին ապաստան խնդրողների թիվը մոտ    4 հազար էր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ