News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արշակունյաց  պողոտայի 46 եւ 46/1 շենքերի բակում ապօրինի կառույցի պատմությունը տիպիկ կոռուպցիայի դրսեւորում է  եւ  գտնվում է շատ լուսավոր վերեւներում: Այս մասին նշել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նա, քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված իր նամակում, մասնավորապես, նշում է.

«Յուրաքանչյուր  երկուշաբթի  քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ  քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը զեկուցում է քաղաքում ապօրինի շինությունների եւ հողազավթումների կանխման ու դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին:

Այսօր էլ զեկուցեց, ուշադիր լսում էի, թե որ վարչական շրջանում են հայտնաբերվել նման ապօրինություններ: Շենգավիթի մասին ոչ մի խոսք այն դեպքում, երբ հենց իր ստորագրությամբ  մայիսի 2-ին  նամակ է տրվել Արշակունյաց   պողոտայի 46 եւ 46/1 շենքերի բնակիչներին այն մասին, որ բակում  առանց շինթույլտվության իրականացրած  շինարարական  աշխատանքների համար քաղաքացի Մուրադ Ղազարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության, այսինքն՝ կառույցն ապօրինի  է:

Նշեմ, որ ՀՀ քաղաքաշինության նախարարը  մայիսի 12-ին  գրությամբ դիմել է Երեւանի քաղաքապետին ու առաջարկել կասեցնել վերոհիշյալ ինքնակամ կառույցի շինարարական աշխատանքները եւ օրենքով սահմանված կարգով ապահովել դրանց հետեւանքների վերացումը: Պարոն Ասատրյանի զեկույցից հետո քաղաքապետ պարոն Մարգարյանը հանձնարարեց՝  պահեք խիստ հսկողության տակ: 

Նստած  լսում ու մտածում եմ, ի՞նչը պահել խիստ հսկողության տակ, ընտրովի օրինականությու՞նը, թե՞  ապօրինությունն այն դեպքում, երբ ապօրինի կառույցն օրինականացնելու  գործընթացը տերն արդեն սկսել է, որի մասին  Ազատություն   ռադիոկայանին տվված հարցազրույցում ասաց  ինքը:

Հիշեցնեմ՝   ՀՀ կառավարության  18.05.2006թ. հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգում գրված է. «Օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները, որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները, որոնք  կառուցված են ՀՀ  հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված  հողամասերի վրա»:

Շարունակում եմ  պնդել, որ սա տիպիկ կոռուպցիայի դրսեւորում է  եւ  գտնվում է շատ լուսավոր վերեւներում:  Ակնհայտ է, որ այսքանից հետո, եթե այդ առանց շինթույլտվության ինքնակամ շինությունը չապամոնտաժվի   ու հանկարծ    օրինականացվի, ապա   կբացահայտվի  քաղաքապետի  «Պահեք խիստ հսկողության տակ»  հանձնարարականի  բովանդակությունը»:

Տպել
Ամենաշատ