News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

16-ամյա Խաչիկ Ղազանչյանի սպանության գործով դատարանում հարցաքննվել են նրա ու սպանության մեջ մեղադրվող 18-ամյա Սուրեն Մուրադյանի ընդհանուր ընկերները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժող կողմի պաշտպան Մխիթար Բեգյանը:

«6-7 ընկեր հարցաքննվեցին: Բոլորն էլ ասացին, որ լսել են՝ Սուրենն է սպանել Խաչիկին: Ասացին, որ չի եղել վիճաբանություն, Սուրենը հանկարծակի խփել է: Ասացին՝ Խաչիկը համեստ տղա է եղել:  Սուրենի մասին էլ ասում էին մեր ընկերն է, չենք տեսել, որ շեղված լինի»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ սպանության մեջ մեղադրվում է Խաչիկի ընկերը՝ 18-ամյա Սուրեն Մուրադյանը:

Սուրեն Մուրադյանի հայրը NEWS.am-ի հետ զրույցում պնդել է, որ Սուրենին դեպքից մեկ ժամ առաջ Խաչիկն ու ընկերները զանգել, հայհոյել են եւ գումար են պահանջել: Դրանից հետո, նրա խոսքով, Խաչիկը ցանկացել է հաշվեհարդար տեսնել Սուրենի հետ, քանի որ նա հրաժարվել է գումար տալ:

Խաչիկին դանակի 14 հարվածով սպանելու մեջ մեղադրվող՝ նրա 18-ամյա ընկեր Սուրեն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունվարի 6-ին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Խաչիկ Ղազանչյանին սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր կենսական կարեւոր նշանակություն ունեցող մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, որոնցից նա դեպքից մոտ մեկ ամիս անց մահացել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ