News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երկու ամիս առաջ մահացած ծննդկանի` 26-ամյա Արաքսյա Դանիելյանի ամուսինը մտավախություն ունի, որ մեղավորները չեն պատժվի, քանի որ գործի քննությունը ձգձգվում է:

«Գործը ձգձգվում է, ոչ մի լավ բան չեմ տեսնում, չեմ կարծում, որ, կարող է, մեր օգտին է: Երկու ամիս է՝ ոչ մի նորություն չկա գործից, ասում են՝ դեռ չի եկել եզրակացությունը, որ գա, կտեղեկացնենք»,- NEWS.am-ին պատեց Արաքսյայի ամուսինը՝ Արցախ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Արաքսյա Դանիելյանը մահացել է հունվարի 13-ին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Ամուսինը Արաքսյայի մահվան մեջ Արմավիրի բժշկական կենտրոնի բժիշկներին է մեղադրում` ասելով, որ նրանք ժամանակին ռենգտեն հետազոտություն չեն արել, թոքաբորբը ուշ է հայտնաբերվել, այդ պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը:

«Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկ-թերապեւտը, որը հետազոտել է Արաքսյայի թոքերը, պնդում է, որ մեղադրանքներն անհիմն են, ինքը նշանակել է ռենտգեն հետազոտություն, որը, սակայն, չի արվել:

Արաքսյա Դանիելյանը «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել դեկտեմբերի 26-ին: 3 օր անց նրա մոտ հայտնաբերվել է թոքաբորբ ու տեղափոխվել է Երեւան: Դեկտեմբերի 31-ին նրան կեսարյան հատում են արել, լույս աշխարհ է եկել նրա երկրորդ զավակը՝ որդին:

Նշենք, որ ըստ առողջապահության նախարարության հաղորդագրության՝ ծննդկանի մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1 չի հայտնաբերվել:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է…
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
Ամենաշատ